Տնտեսական

18.10.2016 18:10


Հաշվարկվել է 0.4մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 0.4մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10-14.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 0.4մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հզ.դրամի և հաշվարկվել է 307.1.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 7 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 125.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 6 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 107.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի 18 հատ ծառի ապօրինի հատման դեպք, ինչի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի խախտում՝

Շիրակի տարածքային բաժինը մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների հաշվառման, տեղադրման կարգի պահպանման ոլորտ՝

Արագածոտնի տարածքային բաժինը թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 72.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է նաև վառելափայտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ձկնորսության ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 196 հատ /88.5 կգ/ «սիգ» և 15 հատ գետի «կողակ» տեսակի ձուկ, 5 հատ ցանց և 93 հատ խեցգետին, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 64 հատ/32կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Անտառների ու կենսաբազմազանության և ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժինների կողմից համատեղ հայտնաբերվել և առգրավվել է 56 հատ /28կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Երևանի <<Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց>> ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 40 հատ /10կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Սևանի թիվ 3 մանկապարտեզ: Բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել է 5 հատ ցանց և 93 հատ խեցգետին: Ցանցերը ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ առգրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Այս խորագրի վերջին նյութերը