Լրահոս

11.03.2009 20:07


Բաց նամակ ՀՀ նախագահին

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, ում, իրենց պնդմամբ դուրս էին արել իրենց իսկ սեփական տներից,  բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին։ Նամակում մասնավորապես ասված է.««Մեծարգո նախագահ»՝ շարունակելով պայքարել մեր սահմանադրական իրավունքի համար, արդարության վերականգնումը կապեցինք Ձեր անվան հետ։ Ստացանք Ձեր կողմից խոստումներ։ Անցան ամիսներ՝ սայլը տեղից չշարժվեց։ Ձեզ ուղղված դիմումները մնում են անպատասխան, կարծես «Մեծարգո»ի պաշտոնը թափուր է։ Սա է պատճառը, որ ընտրեցինք բաց նամակի դիմելաձևը։ Ասեք անկեղծ. «Ես անզոր եմ կարգ ու կանոն հաստատելու գործում», միայն թե մի լռեք՝ մենք էլ իմանանք մեր անելիքը»։

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակով դիմել էին նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիյա Զեհեյին՝ կից ներկայացնելով նաև «Օտարում» ֆիլմը, որը պատմում է բնակիչների մասին

Այս խորագրի վերջին նյութերը