Քաղաքական

15.04.2017 13:03


ԿԸՀ–ն սահմանել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցողների համարները քվեաթերթիկում

ԿԸՀ–ն սահմանել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցողների համարները քվեաթերթիկում

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:15-ից, իսկ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է ժամը 21:15-ից։ Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2017թ. ապրիլի 21-ից մինչև 2017թ. մայիսի 4-ը ներառյալ (14 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2017թ. մայիսի 5-ից մինչև 2017թ. մայիսի 6-ը ներառյալ (2 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2017թ. մայիսի 7-ից մինչև 2017թ. մայիսի 12-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2017թ. ապրիլի 21-ից մինչև 2017թ. ապրիլի 28-ը ներառյալ (8 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2017թ. ապրիլի 29-ից մինչև 2017թ. մայիսի 6-ը ներառյալ (8 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2017թ. մայիսի 7-ից մինչև 2017թ. մայիսի 12-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Նիստի ընթացքում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել են նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարները գրանցման պահի դրությամբ անունների այբբենական հերթականությամբ հետևյալ կերպ՝
1. «ԵԼՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
2. «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ:

ՀՀ ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը