Քաղաքական

25.04.2017 18:50


Ադրբեջանը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը

Ադրբեջանը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները aravot.am–ին հայտնել են, որ ապրիլի 25-ին՝ ժամը 17.45-ից մինչ այժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա:

Ժամը 18։20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է:

Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Բաղանիսի սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բաղանիսցիներ Անուշ Ավագյանի եւ նրա որդի Մհեր Ավագյանի վրա: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել:

Մանրամասները՝ aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը