Քաղաքական

17.05.2017 20:26


ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Արա Բաբլոյանին

ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Արա Բաբլոյանին

ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո այդ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Արա Բաբլոյանին:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Վահրամ Բաղդասարյանին, քարտուղարի՝ Գագիկ Մելիքյանին:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գագիկ Մինասյանին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ Արմեն Աշոտյանին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Խոսրով Հարությունյանին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Հրայր Թովմասյանին, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի՝ Կորյուն Նահապետյանին, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ Հակոբ Հակոբյանին:

Վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը