Քաղաքական

21.05.2017 19:46


Հրապարակվել է ՀՀԿ-ի, «Ելք»-ի և «Երկիր Ծիրանի»-ի մանդատների թիվը

Հրապարակվել է ՀՀԿ-ի, «Ելք»-ի և «Երկիր Ծիրանի»-ի մանդատների թիվը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները` կայացնելով որոշում Երևանի ավագանի ընտրվելու մասին:

ԿԸՀ որոշմամբ` Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

Այս խորագրի վերջին նյութերը