Քաղաքական

23.05.2017 15:32


Արա Բաբլոյանը գրանցվել է Facebook-ում

Արա Բաբլոյանը գրանցվել է Facebook-ում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գրանցվել է Facebook սոցիալական ցանցում և իր առաջին գրառումը կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։

Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ:

Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ»,-գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը