Քաղաքական

06.06.2017 15:41


Նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար։

Վահե Ստեփանյանը ծնվել է 1971թ. Երևանում: 1991-1996 թթ. աշխատել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 1997-1998թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում՝ որպես արտաքին կապերի վարչության իրավաբան, 1998-2011թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում զբաղեցրել է արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնները:

2016 թ. սեպտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը