Քաղաքական

07.06.2017 23:02


Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը ժամը 22.31-ից մինչեւ 22.55 –ը հրաձգային զենքերից ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս գյուղի եւ միջպետական ավտոճանապարհի վրա: Այս մասին հայտնում է aravot.am-ը։ Ավտոմեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնում են սահմանագոտին շրջանցող ճանապարհով:

Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաեւ Կոթի գյուղի վրա:

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը