Քաղաքական

08.02.2018 15:01


Նոր նախագիծ․ Անվտանգության խորհրդում այլևս չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը

Նոր նախագիծ․ Անվտանգության խորհրդում այլևս չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը՝ համաձայն որի Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը: Դա էր նախատեսված նաև սահմանադրական փոփոխություններով։

Ինչպես նշել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Այսինքն, Անվտանգության խորհրդում այլևս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը