Քաղաքական

23.02.2018 15:51


Սերժ Թանկյան. «Աշխարհը սարսափելի հոգնել է Էրդողանից»

Սերժ Թանկյան. «Աշխարհը սարսափելի հոգնել է Էրդողանից»

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության մասին բանաձևերն ընդունելու համար:

«Շնորհակալություն հոլանդական խորհրդարանին և Նիդեռլանդներում մեր բոլոր բարեկամներին: Ճշմարտությունը մշտապես պետք է գերակայի՝ անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և իրական քաղաքականությունից: Մասամբ դրա նախապայմանն այն է, որ սա ոչ թե պարզապես պատմական շտկում է, այլ նաև այն, որ աշխարհը սարսափելի հոգնել է Էրդողանից և կամակատարներից»,- նշել է Թանկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը