Քաղաքական

24.02.2018 12:27


Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

Հասմիկ Պողոսյանը 1977 - 1982 թվականներին սովորել է ԵՊՀի կենսաբանության բաժնում, 1982 - 1985 թվականներին՝ եղել է ԵՊՀ-ի ասպիրանտ, 1985 - 1993 թվականներին՝ Երևանի N 182 դպրոցի ուսուցչուհի, 1986 - 2006թվականներին՝ օտարերկրյա երկրների հետ կապերի հանձնաժողովի անդամ։

2006 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, 2007 թվականի հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ 2008 թվականի ապրիլի 17-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

2012 թվականի հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում։ 2013 թվականի մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում: 2014 թվականի ապրիլի 22-ին վերանշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը