Քաղաքական

12.03.2018 10:02


Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-ին մեկ օրյա պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը