Քաղաքական

13.03.2018 09:40


ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման համար

ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման համար

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը:

Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի առնչությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Գերոգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը