Քաղաքական

23.03.2018 16:48


ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը

Այսօրվա արտահերթ նիստում ԱԺ-ն երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը։ Կողմ է քվեարկել 63, դեմ՝ 26 պատգամավոր։

Այս օրենքի նախագծի համաձայն՝ գործադրի նիստերը կանցկացվեն դռնփակ։ Կառավարության անդամներից որևէ մեկը՝ առանց վարչապետի թույլտվության, չի կարող տեղեկատվություն տրամադրել որևէ հարցի քննարկման ընթացքի մասին, իսկ Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։

Կառավարության նիստերն արձանագրելու է վարչապետի աշխատակազմը և այդ արձանագրությունը կամ դրա մի մասը, վարչապետի հանձնարարությամբ, կարող է հրապարակվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը