Քաղաքական

29.03.2018 13:36


Ականի պայթյունից վիրավորված սակրավորները վիրահատվում են. ԼՂ ԱՆ ներկայացուցիչ

Ականի պայթյունից վիրավորված սակրավորները վիրահատվում են. ԼՂ ԱՆ ներկայացուցիչ

Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունից վիրավորված HALO Trust-ի աշխատակիցներն այս պահին վիրահատության են ենթարկվում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մայա Ազատյանը։

Նա նաև նշեց, որ դեռևս չեն կարող ասել, վիրավորների կյանքին վտանգ սպառնում է, թե՞ ոչ։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ։ Պայթյունից երեք հոգի մահացել է, երկուսը՝ վիրավորվել։

Ավելի ուշ HALO Trust ականազերծող կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ զոհերն ու վիրավորներն իրենց կազմակերպության սակրավորներն են՝ բոլորն էլ Ստեփանակերտի բնակիչներ։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը