Քաղաքական

31.03.2018 11:56


Տրվեց «Իմ քայլը» արշավի սկիզբը (տեսանյութ)

Տրվեց «Իմ քայլը» արշավի սկիզբը (տեսանյութ)

Այսօր ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։

Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրուց Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին՝ ժամը 18։30, Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։

Մարտի 31-ին քայլերթը կընթանա Գյումրի-Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին․ ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

«Իմ քայլը» արշավ

Այս խորագրի վերջին նյութերը