Քաղաքական

05.04.2018 12:07


Կարեն Կարապետյան․ «Չվախենա՛ք, շարունակելու ենք աշխատել»

Կարեն Կարապետյան․ «Չվախենա՛ք, շարունակելու ենք աշխատել»

Այսօր տեղի է ունեցել գործող կառավարության վերջին նիստը։ Դրա ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Մոտ ժամանակներս մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աշխատանքի համար։ Չվախենա՛ք, դեռ շարունակելու ենք աշխատել, տեմպերը չգցեք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է տալու, իսկ այդ օրվանից ուժի մեջ մտնող կարգավորումների համաձայն՝ կառավարության նստերը լինելու են փակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը