Քաղաքական

06.04.2018 17:41


Վարչապետի 9 խորհրդական ազատվել է աշխատանքից

Վարչապետի 9 խորհրդական ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի 9 խորհրդականներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ կառավարության կայքէջից տեղեկացանք որ պաշտոններից ազատվել են գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսեսյանը, խորհրդականներ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանն ու Վռամ Գյուլզադյանը:

5 խորհրդական, նրանց թվում` գլխավոր խորհրդականներ Գագիկ Մարտիրոսյանը, Գեւորգ Մուրադյանը, Հայկ Դավթյանը, խորհրդականներ Արամ Մխոյանը եւ Գեւորգ Մալխասյանը դեռ շարունակում են պաշտոնավարել։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը