Քաղաքական

13.04.2018 11:32


Ուսանողները դասադուլ են սկսել (տեսանյութ)

Ուսանողները դասադուլ են սկսել (տեսանյութ)

ԵՊՀ մի խումբ ուսանողներ այսօր դասադուլ են սկսել՝ աջակցություն հայտնելով #ՄերժիրՍերժին և #ԻմՔայլը նախաձեռնությունների պահանջին։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հայարփի Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենց միացել են նաև դասախոսներ:

Ուսանողները կոչ են արել բոլորին համախմբվել՝ պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նրանք #ՄերժիրՍերժին վանկարկումներով շրջում են ֆակուլտետ առ ֆակուլտետ:

Այսօր՝ ժամը 13.00-ին էլ գնալու են «Հյուսիսային» ավտոկայան՝ դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին, իսկ 18։30-ին մասնակցելու են Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը