Քաղաքական

13.04.2018 21:40


ՀՀԿ խորհրդի վաղվա նիստը, հնարավոր է, Մելիք-Ադամյանի գրասենյակում չանցկացվի

ՀՀԿ խորհրդի վաղվա նիստը, հնարավոր է, Մելիք-Ադամյանի գրասենյակում չանցկացվի

Factor.am-ի տեղեկություններով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղվա խորհրդի նիստն անցկացնելու է ոչ թե Երևանում՝ Մելիք-Ադամյանի գլխավոր գրասենյակում, այլ Ծաղկաձորում։

Նիստի տեղափոխման լուրը և պատճառը ճշտելու նպատակով կայքը փորձել է կապ հաստատել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամների հետ։ Սակայն Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը և ևս մի քանի ՀՀԿ-ականներ չեն պատասխանել հեռախոսազանգերին։ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը հնարավոր է համարլ նիստի տեղափոխումը Ծաղկաձոր՝ նշելով, որ նիստի անցկացման կոնկրետ վայրի մասին պետք է տեղեկացնեն այսօր ուշ երեկոյան։ ՀՀԿ խորհրդի անդամ Ալիկ Սարգսյանը ասել է, որ չեն ցանկանում այդ մասին խոսել։ Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասել է, որ դեռ չեն որոշել։

Այս խորագրի վերջին նյութերը