Քաղաքական

16.04.2018 04:16


Ոստիկանական մեծաքանակ ուժերը դիրքավորված են Դեմիրճյան փողոցում (տեսանյութ)

Ոստիկանական մեծաքանակ ուժերը դիրքավորված են Դեմիրճյան փողոցում (տեսանյութ)

Ոստիկանական մեծաքանակ ուժերը դիրքավորված են Դեմիրճյան փողոցում․ ինչ հրահանգ նրանք կստանան։

Քիչ առաջ Factor.am-ի նկարահանող խումբը շրջայց կատարեց Դեմիրճյան փողոցում, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Մի քանի տասնյակ ավտոբուսներում, երթուղային գազելներում եւ ավտոմեքենաներում քնած էին բազմաթիվ ոստիկաններ, ոմանք էլ արթուն էին, անգամ թողթախաղով էին զբաղված։

Արթուն ոստիկանության աշխատակիցները խուսափում էին տեսախցիկից։ Ի դեպ, որոշ ավտոբուսներ լի էին ոստիկանական մետաղյա վահաններով։ Ավտոբուսների առաջնամասերում շարված էին մեծ թվով հացեր։

Ուշագրավ էր, որ ոստիկանների մի զգալի մասը երթուղայիններում էին, մասնավորապես՝ մեկ փակված համարով, ինչպես նաեւ 31 եւ 58 համարի երթուղային գազելներում՝ լի քնած ոստիկաններով։

Այս խորագրի վերջին նյութերը