Քաղաքական

28.06.2018 16:33


Աշոտ Պետրոսյանը կալանքից ազատ է արձակվել

Աշոտ Պետրոսյանը կալանքից ազատ է արձակվել

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին կալանքից ազատ արձակելու պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։

Աշոտ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանել է գրավ՝ 500,000 դրամի չափով։ Գրավը մուծել է Կարո Եղնուկյանը։

Փաստորեն, այս գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։

Այսօր ավելի վաղ փոխվել էր նաև Վարդգես Գևորգյանի խափանման միջոցը։ Նրա համար անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը