Տնտեսական

05.02.2019 17:20


Տաքսու վարորդները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը

Տաքսու վարորդները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը

Երեւանում չկան կայանատեղիներ, եւ տաքսու վարորդները անտեղի տուգանվում են 5000 դրամով։ news.am–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը։

«Մենք պահանջում ենք, որ այս տուգանքները համաներվեն, եւ կայանատեղիներ տրամադրվեն։ Այն 100 կայանատեղիները, որոնց մասին քաղաքապետ Հայկ Մարությանը նշում էր, իրականում Տարոն Մարգարյանն է տրամադրել»,–նշում է նա։

Տաքսու վարորդները պահանջում են նաեւ քաղաքապետարանում հաստիք ստեղծել, որը զբաղեցնող անձը կզբաղվի տաքսու վարորդներին անհանգստացնող խնդիրներով, որ ամեն անգամ տաքսու վարորդների ցույցի կամ ասուլիսի կարիք չլինի։

Նրանք պնդում են, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, բայց չեն ընտրել Հայկ Մարությանին եւ պահանջում են նրա հրաժարականը։ Տաքսու վարորդները նշում են՝ մինչ ընտրությունները Հայկ Մարությանը խոստացել էր հանդիպել իրենց եւ լսել իրենց խնդիրները, սակայն այժմ հրաժարվում է հանդիպել իրենց հետ։

«Եթե կարմիր գծերն ու տեսախցիկները չվերացվեն, պահանջելու ենք քաղաքապետի հրաժարականը»,–նշեց տաքսու վարորդներից Էդուարդ Արշակյանը։

Այս խորագրի վերջին նյութերը