Տնտեսական

16.02.2019 13:07


ԿԲ կողմից փետրվարի 11-15-ն իրականացված գործարքները

ԿԲ կողմից փետրվարի 11-15-ն իրականացված գործարքները
Փետրվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,772,602 ԱՄՆ դոլար 487.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78,747,660 ԱՄՆ դոլար 488.99դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 488.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,364,493 եվրո 549.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,438,650 եվրո 554.60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,146,714,286 ՌԴ ռուբլի 7.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 556,996,669 ՌԴ ռուբլի 7.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 75.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 25.1 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը