Քաղաքական

04.09.2019 20:37


Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Ժողովրդավարական պետությունում մարդիկ ցանկացած թեմայով ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց ցանկալի է, որ այդ հայտարարություններն ուղղված լինեն Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն արագ հասնելուն։ Այսօր այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Արցախը Հայաստանն է, և վերջ։

«Մենք ելնում են այն բանից, որ, անկասկած, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին դրույթներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը` հաշվի առնելով, որ մենք խոսում են ժողովրդավարական պետության մասին»,–ասել է Զախարովան։

Նրա խոսքով` կա նաև խաղաղ գործընթաց իր մասնակիցներով, համահովանավորներով, խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված միջազգային ջանքերով։ Մոսկվան ելնում է այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է լինեն ընդհանուր ջանքերի համատեքստում։

«Շատ դժվար է հետ բերել կամ վերադառնալ բանակցային գործընթացի նախկին դիրքերին այն հայտարարություններից հետո, որոնք «կռվախնձոր» են դառնում, որոնք լրացուցիչ խռովություն կամ հարցեր են առաջացնում կամ կարող են հավասարակշռությունից հանել բանակցայի փխրուն գործընթացը»,–նշել է Զախարովան։

Նրա խոսքով` նման հայտարարություններ պարբերաբար հնչում են տարբեր կողմերից։
«Ներքաղաքական գործընթացի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ ու հասկանալով, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունենան ոչ թե ուղղակի արտահայտվել ցանկացած թեմայով, այլ ձևավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, շատ եմ ցանկանում, որ այս բոլոր կողմերը ելնեն գլխավորից՝ արագ կերպով խաղաղ կարգավորմանը հասնել և բոլոր ռեսուրսները դրան ուղղել»,–նշել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ գործընթացը բարդ է, երկարատև, սակայն ավելի արագ շարժվելու անհրաժեշտության ընդհանուր ընկալում կա, իսկ դրա համար հայտարարությունները ևս պետք է համապատասխանեն ու նպաստեն այդ գլխավոր նպատակին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը