Լրահոս

14.04.2009 16:38


Լևոն Շիրինյան. «Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն»

Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօրվա քաղաքագետները, ոչ մի ուսումնասիրություն չկատարելով, ամպագորգոռ արտահայտություններ են անում հայ-թուրքական հարաբերությունների մասին։

- Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա՝ «արևմտականացած» և բոլշևիզմը թոթափած, շարունակում է անշեղորեն իրականացնել քեմալիզմի ռազմա-քաղաքական դոկտրինան,-ասել է նա և հավելել, որ պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն։ –Ինչպես երևում է մեր քաղաքական գործիչներն այդ դասերը չեն սովորել,– ասել է Լևոն Շիրինյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը