Լրահոս

14.04.2009 17:05


Հայ–թուրքական հարաբերությունների ֆոնի վրա Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոփոխվի

Հայ–թուրքական հարաբերությունների ֆոնի վրա Իրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոփոխվի

-Չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Իրանի համար Հայաստանի նշանակությունը կարող է նվազել։ Իրանի համար հայաստանը ունի անանց ռազմավարական նշանակություն և, տարբեր ուժերի դասակարգման դեպքում, այդ նշանակությունը չի փոխվի։ Որոշակի նոր նյուանսներ, իհարկե, կառաջանան, սակայն, դա բնական է,- ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։

Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքում Իրանի դերին, ապա, ըստ Գ.Ասատրյանի, Իրանի քաղաքականությունը բավական զգուշավոր է և բալանսավորված։

-Ադրբեջանի հանդեպ, Իրանի հետ փոխհարաբերություններում հայկական սահմանի առկայությունը, թե՛ Մեղրիի, հատվածը, և թե՛ այն հատվածները, որոնք նոր են առաջացել, Իրանի համար ունեն ճակատագրական նշանակություն և իրանական իշխանական համակարգում հարցի նման ընկալում գոյություն ունի,- կարծում է Գ.Ասատրյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը