Լրահոս

15.04.2009 14:49


Սամվել Գալստյան. «Արարատյան հարթավայրում ջերմաստիճանը +1–ից չի իջել և 0 ջերմաստիճան չի արձանագրվել»

- Պաշտոնապես հայտարարում եմ, Արարատյան հարթավայրում ջերմաստիճանը +1-ից չի իջել և 0 ջերմաստիճան չի արձանագրվել,-«Հայացք» ակումբում ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և հավելել, որ  Տավուշում, Վայոց Ձորում, Լոռիում, Արագածոտնում և Կոտայքում նկատվել է -4-ից -10 աստիճան ջերմաստիճանի անկում։ Գյուղտնտեսության նախարարի հրամանով ուսումանսիրվում են ցրտահարության հետևանքները և պատճառված վնասները։

-Արդյունքները կհրապարակվեն ուսումնասիրությունն ավարտելուց հետո և  կառավարությունն էլ կունենա ռեալ իրավիճակի պատկերը, որպեսզի կարողանա ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վնասի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ,-նշել է Սամվել Գալստյանը և ավելացրել, թե այնպիսի ծավալների վնաս չի գրանցվել, որ աշնանը գնային աճ արձանագրվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը