Լրահոս

16.04.2009 13:03


ՀԱՊԿ ՆԳՆ պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀԱՊԿ ՆԳՆ պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 16-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի զոհերի թանգարարան, ապա ծաղկեպսակ են դրել Եղեռնի զոհերի հուշակոթողին։

ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳՆ պատվիրակությունները Երևան են ժամանել ապրիլի 14-ին՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ-պետությունների ներքին գործերի նախարարների հանդիպմանը։

Ապրիլի 17-ին ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակությունները կայցելեն ՀՀ ոստիկանության ակադեմիա, որտեղ տեղի կունենան ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ մասնագիտացված ստորաբաժանումների համատեղ հատուկ-տակտիկական զինավարժությունները։

ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ պատվիրակությունները Երևանից կմեկնեն ապրիլի 17-ի երեկոյան։

 

Այս խորագրի վերջին նյութերը