Լրահոս

16.04.2009 13:51


Խաչիկ Հարությունյան. «Սևանի մասին օրենքի փոփոխությանը դեմ ենք հանդես գալու»

Խաչիկ Հարությունյան. «Սևանի մասին օրենքի փոփոխությանը դեմ ենք հանդես գալու»

-Եթե հետագայում կլինեն գործառույթներ, որոնք իրենց մեջ պարունակելու են  ռիսկեր, որոնք վնասելու են Սևանին, ապա մենք միանշանակ դեմ ենք դրան։ Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածը միանշանակորեն արգելում է Սևանի անմիջական գոտում նման կառույցների հիմնադրումը,- «Դե Ֆակտո» ակումբում «GeoProMining» ընկերության կողմից Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության (Սոտքի հանքավայրի) կառուցման նախագծի վերաբերյալ ասել է ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերվում է Սևանի մասին օրենքի փոփոխությանն, ապա, ըստ բանախոսի «օրենքի փոփոխման մասին խոսակցություններ չկան»։

-Այդ օրենքը առաջին հերթին պետք է գա մեր հանձնաժողով, և ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պաշտոնական շրջանակներում նման խոսակցություններ չկան,- ասել է Խաչիկ Հարությունյանը, հավելելով, որ «սա շատ լուրջ հարց է, քանի որ Հայաստանի գոյությունը պայմանավորված է Սևանով և մենք օրենքի փոփոխությանը դեմ ենք հանդես գալու»։

Տես նաև...

Այս խորագրի վերջին նյութերը