Լրահոս

16.04.2009 17:33


Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Իրան–Հայաստան երկաթգծի մասին խոսակցությունները միայն, Հայաստանի առաջ արդեն իսկ շատ դռներ են բացում

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Իրան–Հայաստան երկաթգծի մասին խոսակցությունները միայն, Հայաստանի առաջ արդեն իսկ շատ դռներ են բացում

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ նույնիսկ, երբ պարզապես խոսում են նախագծերի մասին, տարածաշրջանում այս կամ այն երկրի քաղաքականությունը փոխվում է։ Այդպիսով, նա նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման խոսակցությունների հետ է կապում հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը։

-Երբ Իրանի միջոցով Հայաստանը հստակ ցամաքային կապ ունենա աշխարհի հետ, պարզ է, որ Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա ավտոմատ կնվազի։ Դա է պատճառներից մեկը նաև, որ Թուրքիան այսօր արագացնում է Հայաստանի հետ իր հարաբերությունների բարելավումը,- ասել է Ս. Գրիգորյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը