Լրահոս

17.04.2009 14:03


Ջահերով երթը կմեկնարկի մատենադարանից

Ջահերով երթը կմեկնարկի մատենադարանից

«Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՅԴ,  ՀՀԿ և ԲՀԿ երիտասարդական թևերի ներկայացուցիչները խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին նշել են, որ «ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն սփյուռքի խնդիրն է, այլ նաև Հայաստանում գործող երիտասարդական, կազմակերպությունների, ի դեմս բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների»։

-Սա այն հարցն է, որի շուրջ մենք բոլորս համախմբվել ենք, մեր կարծիքով այս հարցի շուրջ տարաձայնություններ կամ տարբեր տեսակետներ չեն կարող լինել, մանավանդ երիտասարդության շարքերում,- ասել է ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սասուն Սարգսյանը։

Բանախոսները նաև տեղեկացրեցին, որ ապրիլի 23-ին ՀՅԴ-ի կողմից անցկացվող ամենամյա ջահերով երթին նույնպես հանդես կգան միասին, հույս հայտնելով, որ այն ուժերը, որոնք նամակին չեն միացել, այս ակցիային կմիանան անկախ ամեն ինչից։ Այս անգամ երթը կմեկնարկի ոչ թե Ազատության հրապարակից, այլ Մատենադարանից։

 

Այս խորագրի վերջին նյութերը