Լրահոս

06.07.2011 18:06


Սաբինա Ֆրեյզեր. «Ռազմական սցենարի դեպքում պատերազմը չի լինելու կարճատև»

Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերն, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի  նախագահների կազանյան հանդիպմանն,  ասել է, որ մինչ այդ արված լավատեսկան հայտարարությունների համատեքստում իր հիասթափությունն էլ ավելի խորն է։ «Ես մտահոգված եմ նրանով, որ եթե բանակցային գործընթացը ձախողվի, ապա պատերազմի վերսկսման վտանգ կլինիե»,- նշել է նա։

Ըստ փորձագետի՝ Կազանում կողմերը հայտարարել են միայն այն մասին, որ համաձայնության են հասել որոշակի հարցերի շուրջ, ինչը նշանակում է, որ դեռևս կան հարցեր, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: «Ռազմական սցենարի դեպքում պատերազմը չի լինելու կարճատև, այլ տևելու է երկար ամիսներ և տարիներ»,–ասել է Ֆրեյզերը։

Այս խորագրի վերջին նյութերը