Լրահոս

22.07.2011 14:58


ՀԱԿ անդամ. «ՀԱԿ–ը երկխոսությունից դուրս կգա նաև այն դեպքում, եթե հասկանա, որ իշխանությունն իմիտացիա է անում ու փորձում է ժամանակ շահել»

ՀԱԿ անդամ. «ՀԱԿ–ը երկխոսությունից դուրս կգա նաև այն դեպքում, եթե հասկանա, որ իշխանությունն իմիտացիա է անում ու փորձում է ժամանակ շահել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով «7օր»–ի այն հարցին, որ եթե իշխանությունները մինչև սեպտեմբեր չհամաձայնվեն անցկացնել արտահերթ ընտրություններ, ապա ՀԱԿ–ը դուրս կգա՞ երկխոսությունից, ասել է, որ ՀԱԿ–ը երկխոսությունից դուրս կգա նաև այն դեպքում, եթե հասկանա, որ իշխանությունն իմիտացիա է անում ու փորձում է ժամանակ շահել։

Մենք կոնկրետ ժամկետ ենք դրել. պատվիրակություն կազմելու, երկխոսություն սկսելու  և արդյունքի հասնելու ժամկետները մինչև սեպտեմբերն են։ Եթե մինչ այդ արդյունքներ չգրանցվեն, և բանակցությունների արդյունքում մենք չկարողանանք իշխանությանը համոզել, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրում  բարեփոխումներ իրականացնելու համար, կամ նկատենք, որ իշխանությունը ժամանակ է փորձում շահել, որպեսզի արտաքին աշխարհին Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա որպես ժողովրդավար ներկայանալու, բնականաբար, կդադարեցնենք բանակցությունները և նշված ժամկետից հետո այլևս խնդիր  չենք ունենա ճնշելու կամ ժողովրդին համոզելու, որ ավելի ռադիկալ քայլերն անընդունելի են։ Ամեն ինչ սահման ունի, և համբերության բաժակն էլ մի օր լցվում է,–ասել է նա։

Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, նշել է, որ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների։

–Այլապես այստեղ իրոք կարող են շատ վտանգավոր գործընթանցներ սկսվել, և ժողովրդական ալիքը 9–րդ ալիքի նման կարող է գալ ու մաքրել  ամբողջ աղբը, որ կա մեր երկրում,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը