Լրահոս

30.07.2011 11:01


Բազմահազարանոց բողոքի ցույց Բահրեյնում

Բազմահազարանոց բողոքի ցույց Բահրեյնում

Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցուցի են դուրս եկել՝ քննադատելով թագավոր Համեդ ալ-Խալիֆի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է «ԷՖԷ» գործակալությունը։

Ցույցը, այնուամենայնիվ, խաղաղ բնույթ է ունեցել, միջադեպեր չեն արձանագրվել։ Տեղեկացնենք, որ հունիսի 1-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունից հետո սա առաջին զանգվածային ցույցն է։

Ցուցարարները պահանջել են, որ երկրում գործի «օրենքի առջև բոլորը հավասար են» սկզբունքը, ինչպես նաև՝  որ իշխանությունները ձևավորվեն համընդհանուր ընտրությունների միջոցով։

Թագավորը հանդես է եկել երկխոսության կոչով և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել, սակայն ցուցարարներին դա չի գոհացնում։

Տեղեկացնենք, որ Բահրեյնի թագավորական ընտանիքի անդամները սուննի մահմեդականներ  են, այնինչ Բահրեյնի բնակչության մեծամասնությունն իրենց շիա մահմեդական է համարում։

Այս խորագրի վերջին նյութերը