Լրահոս

10.08.2011 13:48


Բախումներ Երևանի Փափազյան փողոցում

Բախումներ Երևանի Փափազյան փողոցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի Փափազյան փողոցում ապամոնտաժվում են մի շարք կրպակներ։ Ապամոնտաժման ընթացքում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու ոստիկանության կարմիր բերետավորների միջև։ Շատապ օգնության մեքենաները երկու մարդու օգնություն են ցուցաբերել։

Քաղաքական ուժերից կրպակատերերի շահերի պաշտպանությամբ է հանդես եկել «ժառանգություն» կուսակցությունը, որի մի շարք անդամներ Փափազյան փողոցում են։

Քաղաքապետարանն իր այս քայլը բացատրում է Երևանում քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու ցանկությամբ, սակայն փոքր առևտրականները համոզված են, որ սա արվում է սուպերմարկետների եկամուտներն ավելացնելու համար։ Կրպակատերերի խոսքերով՝ իրենք այսուհետև կմնան առանց ապրուստի միջոցի։

Ֆոտոն՝ Ա1+ –ի

Այս խորագրի վերջին նյութերը