Տնտեսական

19.08.2022 22:02


Սիսիանի մոտ շուրջ 3 կմ-անոց խցանում է․ բեռնատարների վարորդները կրկին ակցիա են անում (տեսանյութ)

Սիսիանի մոտ շուրջ 3 կմ-անոց խցանում է․ բեռնատարների վարորդները կրկին ակցիա են անում (տեսանյութ)

Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում կրկին բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածը։

Այստեղ է տեղադրվել կշեռքը, որտեղ մի քանի օր է, ինչ ստուգում են բեռնատարները։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնելով 28-ի։

Այս պահին բեռնատարները կուտակվել են կշռման կետի դիմաց։

Խցանման մեջ մնացած քաղաքացիներից Yerevan.Today-ին հայտնում են, որ շուրջ 3 կմ-անոց խցանում է, դեպի քաղաք Սիսիան տանող ճանապարհն ամբողջովին փակ է, և մարդիկ անգամ չեն կարողանում աշխատանքից տուն գնալ։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ բեռնատարների վարորդները ակցիա են իրականացնումմ։ Օրեր առաջ էլ նրանք նույն բողոքով կրկին փակել էին ավտոմայրուղին։ Բեռնատարների վարորդների հետ հանդիպել էր աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որին ներկայացվել է 4 կետից բաղկացած առաջարկ։ Սակայն դատելով այսօր տեղի ունեցող ակցիայից, վարորդների առաջարկներին ընթացք չի տրվել։

Նշենք, որ ՀՀ իշխանությունները մտադիր են 7 ներկառուցված ավտոմոբիլային կշեռք տեղադրել երկրի տարբեր շրջաններում։

Հիշեցնենք` ըստ գործող օրենսդրության (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդված)՝ մեկ տոննա գերծանրաբեռնված մեքենաների երթևեկությունը պատժվում է 200 հազար դրամ տուգանքով, ապա՝ 200 հազարական դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում սահմանվում է կրկնակի դրույքաչափով տուգանք:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը