Լրահոս

24.04.2009 17:40


Լյուդմիլա Սարգսյան. «Դաշնակցությունը բոլոր կարգի ընտրություններից առաջ փորձում է ընդդիմություն դառնալ»

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք պետք է պահանջեն հրապարակել  Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը։

-Փաստաթուղթը գաղտնի է պահվում, և դա հուշում է, որ մեզ համար անընդունելի բաներ կան այնտեղ,-հավելել է նա։ Իսկ ՀՅԴ կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու մասին Լյուդմիլա Սարգսյանն ասել է,

–Դաշնակցությունը օգտվում է իշխանության բարիքներից և բոլոր կարգի ընտրություններից առաջ փորձում է ընդդիմություն դառնալ։ Ես խիստ կասկածում եմ, որ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս կգա, ընդհակառակը, դա շանտաժ է, որ ընտրություններին առավելագույնս մեծ պատառ որսա,- նշել է Լյուդմիլա Սարգսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը