Տնտեսական

10.01.2012 15:23


Ինչո՞ւ է բարձրացել դոլարի կուրսը

Ինչո՞ւ է բարձրացել դոլարի կուրսը

Ամանորի տոներից հետո դոլարն սկսեց արժեվորվել դրամի նկատմամբ, որը շարունակվում է արագ տեմպերով։

«7օր»– հետ զրույցում տնտեսագետ Հայկ Բալանյանը նշել է, որ դոլար–դրամ փոխարժեքը երեք սկզբունքով է պայմանավորվում։

–Առաջինը դրսի տրանսֆերտների հետ է կապված, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել է, և դրսում աշխատող մեր  հայրենակիցներն ավելի քիչ փող են կարողանում աշխատել և ուղարկել։ Սա պակասորդ է առաջացրել, և, բնակաբար, դոլարի կուրսը պետք է բարձրանա։ Երկրորդ պատճառն այն է, որ մեզ մոտ դոլար–դրամ փոխարժեքն արհեստականորեն է պահպանվում՝ հօգուտ ներմուծողների, որոնք կրկնակի եկամուտ են ստանում։ Երրորդ պատճառն էլ այն քաղաքականությունն է, որը վարում է մեր կառավարությունը,–ասել է Հայկ Բալանյանը։

Նրա խոսքերով՝ տոներից հետո դոլարի  թանկացումը պայմանավորված է նրանով, որ չարդարացվեցին այն հույսերը, որ Նոր տարվա գնումների համար հասարակությունը թաքուն պահած դոլարները կծախսի։

–Միշտ Նոր տարվա շրջանում մարդիկ իրենց հարազատներին դրսից գումարներ էին ուղարկում Հայաստան, կամ որոշ մարդիկ թաքցրած 100 դոլարանոց էին ունենում ու  տոնական օրերին դրանք ծախսում, բայց այս տարի դա չեղավ, որովհետև այդ մուտքերը չեղան, և ծրագրված ծավալով գումարը չշրջանառվեց, բայց ֆինանսական համակարգը դրսին պետք է վճարի իր գնած դոլարի դիմաց, ուստի  դրա հետևանքով էլ պետք էր դոլարի կուրսը բարձրացնել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը