Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք»․ The New York Times
Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Իրանի նոր «միջուկային զենքն» է։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա՝ կանխելու համար զանգվածային ոչնչացման զենքի մշակումը, նշում է է The New York Times-ը: Սակայն պարզվեց, որ Թեհրանը միշտ էլ ունեցել է դրանք:
Հորմուզի նեղուցով, որը ռազմավարական նշանակություն ունի, որով անցնում է աշխարհի նավթի պաշարների 20%-ը, Իրանի կողմից նավագնացությունը վերահսկելու որոշումը մեծ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը և հանգեցրել է բենզինի, պարարտանյութերի և այլ անհրաժեշտ ապրանքների գների կտրուկ աճի։
ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ պատերազմը զգալի վնաս հասցրեց Իրանի պետական համակարգին, նավատորմին և հրթիռների արտադրության օբյեկտներին, բայց գործնականում ոչ մի ազդեցություն չունեցավ նեղուցը վերահսկելու նրա կարողության վրա։
Հետևաբար, նրա կառավարությունը կարող է հակամարտությունից դուրս գալ իր հակառակորդներին վախեցնելու պատրաստի ծրագրով՝ անկախ իր միջուկային ծրագրի հնարավոր սահմանափակումներից, նշում է պարբերականը։
«Հիմա բոլորը գիտեն, որ եթե ապագայում հակամարտություն լինի, շրջափակումը կլինի Իրանի որոշման առաջին քայլը»,-ասաց Դեննի Ցիտրինովիչը, Իրանի գծով Իսրայելի ռազմական հետախուզության գրասենյակի նախկին ղեկավարը։ «Աշխարհագրությունը շրջանցել հնարավոր չէ»,- նշեց նա։
Շաբաթներ տևած պատերազմից հետո ԱՄՆ ռազմական և հետախուզական պաշտոնյաները գնահատում են, որ Իրանը պահպանում է իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի զինանոցի մոտ 40%-ը և հրթիռային կայանքների ավելի քան 60%-ը, ինչը ավելին է, քան բավարար է՝ ապագայում Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ստանձնելու համար։
ԱՄՆ-ի գլխավորած ռազմական արշավի հիմնական նպատակն Իրանում ներկայումս նեղուցի շրջափակման վերացումն է, որը բաց էր պատերազմի սկսվելու պահին: ԱՄՆ-ն հայտնվել է անորոշ վիճակում, և նրա հակառակորդները չեն անտեսել դա, նշում է պարբերականը և հղում անում ՌԴ նախկին նախագահ՝Դմիտրի Մեդվեդևի գրառմանը, որտեղ նա նշել էր բառացի հետևյալը. «Անհասկանալի է, թե ինչպես կզարգանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարը: Բայց մեկ բան հստակ է. Իրանն արդեն փորձարկել է իր «միջուկային զենքը»: Այն կոչվում է Հորմուզի նեղուց: Դրա ներուժը անսպառ է», - անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում գրել է Դմիտրի Մեդվեդևը։
Իրանի կառավարությունը որոշեց չփակել Հորմուզի նեղուցը անցյալ տարվա հունիսին, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին, որին ի վերջո միացավ նաև Միացյալ Նահանգները։
Իսրայելի հետախուզության նախկին պաշտոնյա Ցիտրինովիչը ենթադրեց, որ այդ որոշումը արտացոլում էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զգուշավոր մոտեցումը, որը վախենում էր, որ շրջափակումից հետո այլ երկրներ կմիանան Իրանի դեմ ռազմական արշավին։
Այնուամենայնիվ, այաթոլլա Խամենեին սպանվեց ներկայիս պատերազմի առաջին օրը, մի քայլ, որը իրանցի պաշտոնյաներին ազդանշան տվեց, որ ամերիկյան և իսրայելական նպատակներն այս անգամ շատ ավելի հավակնոտ էին։
«Իրանը կարծում էր, որ Իսրայելը հունիսյան պատերազմը սկսել է իր սեփական ռազմավարական նպատակներին հասնելու համար», - եզրափակեց Ցիտրինովիչը։ «Սակայն ներկայիս պատերազմը մղվում էր ռեժիմի փոփոխության համար», նշում է իսրայելցի նախկին հետախույզը, ինչը մղեց Թեհրանին վճռական քայլերի դիմել, իր պետական կարգը փրկելու համար և, որի արդյունքում, բոլորը տեսան, որ Թեհրանն ունի այն գաղտնի զենքը, որով կարող է սպառնալ բոլոր նրանց, ովքեր կուզեն հավակնել իրենց պետությունը գրավելուն։
Այսպիսով, ըստ ամերիկյան պարբերականի, Թրամփը փորձեց Իրանին վախեցնել, սակայն ստացվեց ճիշտ հակառակը, և բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր վերադառնալ նախկին կարգավիճակին, որը թույլ կտա համաշխարհային տնտեսությանը զարգանալ առանց մեծ ցնցումների:
Մեր կողմից նշենք, որ The New York Times-ի այս մտավախությունը արդարացված է, քանի որ երբ փորձում ես գնալ բնության օրենքների դեմ, ապա բնությունը, դիմադրելով, պատժում է նման քայլ կատարողին, քանզի այդեպիսին են նրա օրենքները:
Իսկ ինչպես հայտնի է, ով հայտնվում է պատմության սխալ կողմում նա անխուսափելիորեն հայտնվում է պատմության աղբանոցում, և այստեղ հաստատ կարևոր չէ, թե նա ինչ գաղափարական թեզով է հանդես գալիս:
Նապոլեոնը, Հիտլերը ունեին շատ տարբեր գաղափարներ, սակայն բոլոր իրենց քայլերը, որոնք բնությանը հակասում էին, դատապարտվում էին ձախողման և վերջնարդյունքում իրենք էլ տխուր ավարտ ունեցան, քանի որ չհասկացան, թե պատմության անիվն ինչ ուղղությամբ է պտտվում:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am