Տնտեսական

10.02.2012 13:15


Նախկին վարչապետը՝ Տիգրան Սարգսյանի մասին. «Այս հիմարություններ կերտողը շարունակում է կերտել»

Նախկին վարչապետը՝ Տիգրան Սարգսյանի մասին. «Այս հիմարություններ կերտողը շարունակում է կերտել»

–Այն վիճակը, որը հրապարակվում է, վիճակ չէ,–այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակին՝ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա կարծիքով՝ այն աճը, որը ներկայացվում է գյուղատնտեսութան մեջ՝ 14,4%, նկարված թվեր են։

«Այս քայլերը բացարձակ հիմարություններ են։ Այսքան ժամանակ ես ասում եմ՝ հիմարություններ են, բայց այդ հիմարություններ կերտողը շարունակում է կերտել, և դա նախագահի դուրը գալիս է»,–նշել է բանախոսը։

Անդրադառնալով ՀՀԿ–ի վերջին հինգ տարվա գործունեությանը և տված խոստումներին՝ Բագրատյանն ասել է, թե այդ կուսակցության նախընտրական խոստումներից մեկն այն էր, որ ՀՆԱ–ն պետք է աճի 100%–ով, որը բլեֆ էր. «Հինգ տարին ավարտվել է, սակայն անգամ պարզ հաշվարկներից ստացվում է, որ այն ոչ թե աճել է, այլ, ընդհակառակը, նույնիսկ նվազել է»։

Նա նկատել է, որ երբ Տիգրան Սարգսյանը քննադատում էր նախորդ իշխանություններին, թե շինարարության տեսակարար կշիռը տնտեսության մեջ շատ բարձր է, ապա այժմ հանքարդյունաբերության ծավալներն են աճում տնտեսության մեջ՝ հավելելով, որ պետական պարտքը 1,5 մլրդ դոլարից հասել է 4 մլրդ դոլարի։

–Եթե մենք նորմալ հասարակություն ենք, այս մարդիկ չպետք է լինեն իշխանության,–ամփոփելով խոսքը՝ ասել է ՀՀ նախկին վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը