Քաղաքական

24.12.2012 13:17


Իշխանությունների հետ հնարավոր համգործակցության հարցին Հրանտ Բագրատյանը միանշանակ պատասխան տալ չի կարող

Իշխանությունների հետ հնարավոր համգործակցության հարցին Հրանտ Բագրատյանը միանշանակ պատասխան տալ չի կարող

«Ազատության» համագումարի մեկնարկից առաջ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես,  դիտարկմանը, թե որքանով է հնարավոր է  ընտրություններից հետո նրա համագործակցությունը իշխանությունների հետ կամ որևէ պաշտոն ստանձնելը, Բագրատյանն ասել է. «Նման մտադրություններ չունեմ»։ Միաժամանակ  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասել է, թե  «ո՛չ, հնարավոր չէ» կամ «այո՛, հնարավոր է» միանշանակ պատասխաններ տալ հնարավոր չէ՝ նշելով, որ մինչ այդ  առաջարկներ շատ են եղել, որոնք, սակայն, ինքը չի ընդունել։ 

Նշենք, որ «Ազատության» համագումարին հրավիրվել են  ՀԱԿ ներկայացուցիչներ, սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից ոչ ոք առայժմ  չկա։ Ներկա են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը