Քաղաքական

15.01.2013 09:33


«Ազատ դեմոկրատները» չեն ընդունել «Ժառանգության» հրավերը

«Ազատ դեմոկրատները» չեն ընդունել «Ժառանգության» հրավերը

«Ժամանակ»-ը գրում է, որ լի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին մեկնել էր Գյումրի` կուսակցության ակտիվի հետ հանդիպման: Թերթի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ` մարդկանց ներկայությունն ապահովելու համար «Ժառանգությունից» մեկ-մեկ զանգահարել են նաև «Ազատ դեմոկրատներին»` նրանց ևս հրավիրելով հանդիպմանը, սակայն հրավերները հիմնականում չեն ընդունվել: «Ոչ մի հատուկ հրավեր այլ կուսակցություններին չի եղել: Եղել է հանդիպում ակտիվի հետ: Եթե այլ կուսակցություններից տեղեկացել են ինչ-որ ձևերով, դա իրենց խնդիրն է: Եղել է ակտիվի հետ շատ մարդաշատ հանդիպում` 40-50 հոգի»,-թերթի հետ զրույցում ասել է «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը