Քաղաքական

31.01.2013 13:12


Նախագահ դառնալուց հետո Պարույր Հայրիկյանը կհրաժարվի այդ պաշտոնից

Նախագահ դառնալուց հետո Պարույր Հայրիկյանը կհրաժարվի այդ պաշտոնից

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր հրավիրված ասուլիսում խոստացել է նախագահ դառնալուց 2 տարի հետո հրաժարվել իր պաշտոնից և վերացնել նախագահական կառավարման համակարգը: Նա նշել է, որ վեց ամսվա ընթացքում կնախաձեռնի Սահմանադրական բարեփոխումները և կլուծարի Ազգային ժողովը։

Ես նախագահական ընտրություններին գնում եմ արդեն հրաժարված։ Թող բոլոր քաղաքացիները վստահ լինեն՝ եթե ուզում են միասնական թեկնածու, ապա այդ միասնական թեկնածուն այն թեկնածուն է, որ ոչ թե մի կերպ համոզում է մյուսներին, թե իմ աթոռը մի քիչ առաջ դրեք, այլ նախապես հրաժարվում է այդ աթոռից։ Ձայն տալով Բագրատյանին՝ դուք ձայն եք տալիս Բագրատյանին, ձայն տալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ձայն եք տալիս Հովհաննիսյանին, ձայն տալով Սերժ Սարգսյանին՝ ձայն եք տալիս նրան, իսկ ձայն տալով Հայրիկյանին՝ դուք ձայն եք տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին ու Սերժ Սարգսյանին,–հայտարարել է Հայրիկյանը՝ ավելացնելով, որ տնտեսական ոլորտում կհամագործակցի Հրանտ Բագրատյանի հետ, արտաքին քաղաքականության՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, իսկ ինչ-որ հարցերում էլ՝ Սերժ Սարգսյանի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը