Տնտեսական

14.03.2013 12:19


Տաքսիների դեղին համարանիշները կրկին կփոխարինվեն սպիտակով

Տաքսիների դեղին համարանիշները կրկին կփոխարինվեն սպիտակով

«Մի քանի տարի առաջ տաքսիների համարանիշների սպիտակը գույնը փոխարինվել էր դեղինով: Այն ենթադրում էր լիցենզիայի և սպասարկող վարորդի բուժզննման առկայություն, իսկ ողևորներն առավել վստահություն էին տածում դեղին համարանիշներ ունեցող տաքսիների նկատմամբ: Այժմ կառավարության որոշմամբ՝  դեղին համարները պետք է փոխարինվեն սպիտակով, իսկ լիցենզիայի առկայության մասին կհուշի միայն ավտոմեքենայի ետնամասում փակցված ստիքերը»,–այսօրվա ասուլիսին ասել է  Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի՝ նման որոշումը դժգոհություն է առաջացրել օրինական դաշտում աշխատող վարորդների շրջանում, քանի որ գունային տարբերության վերացումը թույլ է տալիս ցանկացած մարդու, ով ունի վարորդական իրավունք, տաքսի վարել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը