Քաղաքական

21.01.2014 14:20


ԱԺ ոչիշխանական 4 խմբակցություններն անընդմեջ հանդիպում են

ԱԺ ոչիշխանական 4 խմբակցություններն անընդմեջ հանդիպում են

Այսօր նախանշված է ՀՀ ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» համատեղ նիստը։ «7օր»–ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ ոչիշխանական խմբակցությունների նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում։

–Քննարկվում են օրակարգային բոլոր հարցերը՝ և՛ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի դեմ պայքարում, և՛ ՍԴ դիմելու, և՛ մնացած բոլոր հարցերում միասնական հադես գալու,–ավելացրել է Տ. Ուրիխանյանը։

Իսկ կոնկրետ որոշումների կայացման դեպքում լրացուցիչ կտեղեկացվի մամուլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը