Քաղաքական

04.02.2014 19:55


Լ. Զուրաբյանի համոզմամբ՝ միակ ելքը ժողովրդի մոբիլիզացիան է

Լ. Զուրաբյանի համոզմամբ՝ միակ ելքը ժողովրդի մոբիլիզացիան է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր իր ելությում հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ընկել է գործարար ակտիվությունը, սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշներով նահանջ է արձանագրվել: Եվ նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ օտարերկրյա ներդրումները 9 ամսվա կտրվածքով պակասել են 32 տոկոսով, ուղղակի ներդրումները՝ 64 տոկոսով:

–Սոցիալական վիճակի վատթարացման մասին է վկայում նաև այն, որ 2013թ. արձանագրված 5.6 տոկոս ինֆլյացիայի պայմաններում միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 4.6 տոկոսով։ Հայաստանի իշխանությունները չեն կարող ապահովել սոցիալ-տնտեսական իրավիճակի տարրական կայունությունը և դարձել են երկրի զարգացման հիմնական խոչընդոտը։ Տնտեսական անկում, կոռուպցիա, կեղծված ընտրություններ, ահա՛ այսօրվա Հայաստանի պատկերը,-ասել է Զուրաբյանը։

Նա ընդգծել է, որ նման վիճակում ժողովուրդը կանգնած է կա՛մ սեփական երկիրը լքելու, կա՛մ ակտիվ քաղաքացիական ընդվզում իրականացնելու և երկրի կառավարումը ձախողած ու սեփական ժողովրդին հարստահարած իշխանությունների հեռացմանը հասնելու ընտրության առջև:

–Միակ ելքը ժողովրդի մոբիլիզացիան է անարդարության, ապօրինության և կողոպուտի դեմ: Գազի ավանտյուրան, որի պատճառով մենք այսօր հսկայական գումարներ ենք վճարում գանձագողերի գրպաններ, կուտակային պարտադիր վճարումները, հարկային և մաքսային կամայականությունները դարձել են վարչախմբի գործիքներ ժողովրդի հարստահարման նպատակով: Բոլոր այս հարցերի շուրջ Հայ ազգային կոնգրեսն ունի կարևոր անելիքներ, որոնք կներկայացվեն մարտին 1-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքում,-ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը