Քաղաքական

14.02.2014 13:12


Արմեն Ռուստամյան. «Փոփոխությունների հույսը նաև պետք է դնել իշխանության մեջ առկա ողջամիտ մարդկանց գիտակցության վրա»

Արմեն Ռուստամյան. «Փոփոխությունների հույսը նաև պետք է դնել իշխանության մեջ առկա ողջամիտ մարդկանց գիտակցության վրա»

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է, որ իշխանության մեջ էլ կան ողջամիտ մարդիկ, ովքեր իրենց նպաստը կբերեն երկրում փոփոխությունների հասնելու ոչիշխանական ուժերի ջանքերին։

–Փոփոխությունների հույսը նաև պետք է դնել իշխանության մեջ առկա ողջամիտ մարդկանց գիտակցության վրա,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Ռուստամյանը։

Դրա վառ օրինակներից մեկն էլ ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկած գազային համաձայնագրին որոշ ՀՀԿ–ականների դեմ չքվեարկելն է, չնայած որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կոչ էր արել դեմ քվեարկել։

Հիշեցնենք, որ ՀՀԿ–ականներ Արթուր Գևորգյանը, Գարեգին Նուշիկյանը և Լևոն Մարտիրոսյանը քվեարկել էին ձեռնպահ, իսկ Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Սպարտակ Մելիքյան և Շուշան Պետրոսյանը չէին քվեարկել։

Ա. Ռուստամյանը կարծում է, որ նրանց օրինակը վարակիչ կլինի։

Միշտ էլ, երբ որ փոփոխություն է կատարվել, դա եղել է նաև իշխանության մեջ առկա ողջամիտ մարդկանց աջակցության շնորհիվ,–ընդգծել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը