Տնտեսական

14.05.2015 14:00


Նստացույց անող նաիրիտցիների համար գորգ ու բարձեր են բերել (լուսանկարներ, տեսանյութ)

Նստացույց անող նաիրիտցիների համար գորգ ու բարձեր են բերել (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ գրել էինք, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօրվանից նստացույց են սկսել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Չորս ժամը մեկ իրար փոխարինելով՝ նաիրիտցիներն այնտեղ կմնան երկու օր։ Քիչ առաջ մեր թղթակիցը տեղեկացրեց, որ ցուցարարներին աջակցողները գորգ ու բարձեր են բերել տարեց նաիրիտցիների համար, նաև հացաբուլկեղեն բաժանել աշխատողներին։

Ի դեպ, նշենք, որ վեց տարի առաջ այս օրը՝ 2009թ. մայիսի 14-ին, «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած 2 պայթյունները 4 աշխատակցի կյանք խլեցին, հրդեհի պատճառով վնասվածքներ ստացավ 8 աշխատակից: Փաստի առթիվ քրգործ հարուցվեց՝ անվտանգության կանոնների խախտման հիմքով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը